Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավագույն 13 երկրները, որտեղ կարող եք ապրել, եթե ուզում եք լինել ձեր իսկ ղեկավարը

17:00, կիրակի, 11 մարտի, 2018 թ.
Լավագույն 13 երկրները, որտեղ կարող եք ապրել, եթե ուզում եք լինել ձեր իսկ ղեկավարը

Կապ չունի թե որքան ժամանակ եք աշխատում ձեր մասնագիտությամբ, երկարատև աշխատաժամերը ձանձրալի են դառնում: Ձեզ ոգեշնչելով ընտրել ազատ գրաֆիկով աշխատանք՝ բրիտանական B2B մասնագետների շուկայի համեմատության կայքը ներկայացրել է այն լավագույն 13 երկրների ցանկը, որտեղ կարող եք ապրել, եթե ուզում եք լինել ձեր իսկ ղեկավարը: Այս ուսումնասիրության ընթացքում դիտարկվել են աշխարհի 57 երկրների տնտեսական և կենսակերպային գործոնները: Դրանք ներառել են տվյալներ կյանքի միջին արժեքի, համացանցի արագության, տրանսպորտի որակի, անվճար wifi-ի կետերի քանակը, մեկ բաժակ սուրճի արժեքը, անհատական եկամտահարկի չափն, ինչպես նաև նոր բիզնես հիմնելու հեշտությունը և վարկավորման հասանելության աստիճանը: Ստորև ներկայացնում ենք այն 13 լավագույն երկրների ցանկը, որտեղ կարելի է ազատ գրաֆիկով աշխատել.

1. Պորտուգալիա

Թոփ 13-ում առաջինը հանդիսանալով՝ այս Եվրոպական երկիրն ունի կրեդիտի բարձր հասանելիություն, պատշաճ երթուղային համակարգ, էժան սուրճ՝ միջինում 1.02 ֆունտ:

Պորտուգալիա
Պորտուգալիա

2. Ֆրանսիա

Փարիզի ու անթիվ սրճարանների հայրենիքը նույնպես առաջատար տեղ է գրավում՝ կյանքի արժեքի ցուցանիշով:

Ֆրանսիա
Ֆրանսիա

3. Լատվիա

Դուք շատ կսիրեք Ռիգան կամ Դուգավպիլսը էժան սուրճի և համեմատաբար ցածր եկամտահարկի համար:

Լատվիա
Լատվիա

4. Չեխիա

Մեր բոլոր կետերում լավ արդյունքներ ցուցաբերած չեխական քաղաքները, օրինակ՝ Պրահան, հիանալի տարբերակ են ինքնազբաղվածների համար:

Չեխիա
Չեխիա

5. Բուլղարիա

Չնայած որ մեր ցուցակում հայտնվելու գերագույն պատճառը ցածր եկամտահարկն է, այս երկիրն առաջինն է էժան սուրճի տեսանկյունից. մեկ բաժակն արժե ընդամենը 0.94 ֆունտ:

Բուլղարիա
Բուլղարիա

6. Էստոնիա

Թալինի հայրենիքը բոլոր կետերում լավ արդյունք է ցուցաբերել, սակայն առանձնանում է էժան ու որակյալ տրանսպորտի շնորհիվ:

Էստոնիա
Էստոնիա

7. Նոր Զելանդիա

Մինչդեռ երիտասարդ մասնագետների շրջանում Ավստրալիան առավել տարածված տարբերակ է, նրա հարևան Նոր Զելանդիան ունի ավելի էժան սուրճ, արագ համացանց և բիզնես սկսելու ամենահեշտ գործընթացները:

Նոր Զելանդիա
Նոր Զելանդիա

8. Իսպանիա

Միայն Բարսելոնայի ծովափերը հերիք են տեղափոխվելու համար, բայց այս երկիրը նաև տրամադրում է արագ ու հեշտ վարկեր, լավ երթուղի, էժան սուրճ, ինչպես նաև բազմաթիվ անվճար wifi կետեր:

Իսպանիա
Իսպանիա

9. Միացյալ Թագավորություն

Լոնդոնի և Մանչեսթերի նման քաղաքներն ապահովում են բանկերում վարկավորման գերազանց պայմաններ, ինչը որակյալ տրանսպորտի հետ մեկտեղ Միացյալ Թագավորությունում աշխատելը դարձնում է առավել գրավիչ ինքնազբաղվածների համար:

Միացյալ Թագավորություն
Միացյալ Թագավորություն

10. Արաբական Միացյալ Էմիրություններ

Լավագույն տասնյակի միակ երկիրը, որն առաջարկում է 0% եկամտահարկ: Դուբայի և Աբու Դաբիի գրավչություններն արդեն իսկ գայթակղել են նոր սերնդի բազմաթիվ ներկայացուցիչներին:

Արաբական Միացյալ Էմիրություններ
Արաբական Միացյալ Էմիրություններ

11. Հարավային Կորեա

Երրորդ տեղը զբաղեցրած Սեուլ և Բուսան քաղաքների հայրենիքը գերազանց ցուցանիշ է գրանցել Կյանքի արժեքի ինդեքսում, ինչպես նաև վարկավորման լավ պայմանների ու արագ ինտերնետի հարցում:

Հարավային Կորեա
Հարավային Կորեա

12. ԱՄՆ

ԱՄՆ-ն զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, մասամբ շնորհիվ բարձրորակ տրանսպորտի, ինչպես նաև անվճար wifi-ի կետերի ապշեցնող քանակով, ավելի կոնկրետ՝ 559,077, ինչն ազատ գրաֆիկով աշխատանքը դարձնում է գերհասանելի:

ԱՄՆ
ԱՄՆ

13. Հոնկոնգ

Եթե ուզում եք ինքներդ ձեր ղեկավարը լինել, ապա ֆինանսական մագնիս ու սկսնակ բիզնեսների կենտրոն Հոնկոնգը հենց ձեզ համար է: Այն ապահովում է ցուցակում լավագույն հանրային տրանսպորտը, ցածր եկամտահարկ և համացանցային գերազանց կապ:

Հոնկոնգ
Հոնկոնգ

14705 | 0
Facebook