Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի ընդունած նոր հարկային օրենքից հետո բոլորը կսկսեն անձնական ինքնաթիռներ գնել

12:20, կիրակի, 11 մարտի, 2018 թ.
Թրամփի ընդունած նոր հարկային օրենքից հետո բոլորը կսկսեն անձնական ինքնաթիռներ գնել

Անձնական ինքնաթիռ ձեռք բերելն, իհարկե, բավականին թանկ հաճույք է, սակայն ԱՄՆ-ում Հանրապետականների նոր հարկային օրենքն այդ շռայլ գնումը ոմանց համար դարձնում է առավել գրավիչ:

Անձնական ինքնաթիռ գնողներն այժմ կարող են ամբողջությամբ դուրս բերել ինքնաթիռի արժեքն իրենց եկամտահարկից, սա վերաբերում է ինչպես նոր գնված, այնպես էլ նախկինում ձեռք բերված օդանավերին: Դա պայմանավորված է Թրամփի վարչակազմի կողմից 2017 թվականին ընդունած «Հարկային կրճատումների և աշխատանքային օրենքի» վերաբերյալ քաղաքականության փոփոխություններով, որը թարմացրել է ԱՄՆ-ի հարկային օրենսգիրքը՝ թույլ տալով բոնուսի 100% արժեզրկում այնպիսի ապրանքների համար, ինչպիսիք են ինքնաթիռները: Աշխարհի գերհարուստների համար այս նվազեցումն ազդում է ավելի մեծ մասի (եթե ոչ ամբողջ՝) իրենց՝ միլիոնների հասնող հարկային պատասխանատվության վրա. այսինքն, անձնական ինքնաթիռ գնելով՝ նրանք կարող են խուսափել այդ տարվա հարկերից:

Նոր հարկային օրենսգիրքը սահմանել է նաև տեխնիկական հստակեցում, ըստ որի՝ անձնական չարտերային թռիչքներ կատարողները զերծ են մնում հարկային վճարումից, որը նախկինում վճարում էին կոմերցիոն թռիչքների համար:

Նախագահ Թրամփն, ով արդեն երկար ժամանակ է՝ ունի իր սեփական ինքնաթիռը, կարող է անձնական ինքնաթիռ ունենալը դարձնել առավել գրավիչ:

«The Jet Business» ընկերության (ավիափոխադրիչների ցուցասրահ, որը զբաղվում է նաև անձնական-կոորպորատիվ ինքնաթիռների վաճառքով) տնօրեն Սթիվեն Վերսանոն New York Times-ի հետ հարցազրույցում ասել է. «Թրամփը փոխում է անձնական ավիացիայի տեսլականը: Նա անձնական ինքնաթիռների թալիսմանն է»:

Այնուամենայնիվ, հասարակությունը դեռ դրական չի վերաբերվում անձնական ինքնաթիռներին: Առողջապահության և մարդկային ծառայությունների քարտուղար Թոմ Փրայսը սեպտեմբերին հրաժարական տվեց՝ պաշտոնական գործունեությունների համար անձնական չարտերային թռիչքներ օգտագործելու դեմ կազմակերպված երկկողմանի դժգոհությունների պատճառով:

Wealth-X and Camper and Nicholson-ից ստացված տվյալների համաձայն, որը նշված էր Coldwell Banker-ի վերջին զեկուցագրում, աշխարհի ամենահարուստ մարդիկ արդեն իսկ տարեկան 23 միլիարդ դոլար են ծախսում անձնական ավիացիայի վրա, սակայն այդ թիվը հնարավոր է և աճի.

«Սա արժեզրկման շատ մեծահոգի առաջարկ է, արդեն որոշ ժամանակ է ինչ շուկան վերամշակման եզրին էր: Գուցե հենց սա է խթաններից մեկը» - ասել է Teal Group ընկերության փոխտնօրեն և ավիացիոն ոլորտի վերլուծաբան Ռիչարդ Աբուլաֆիան՝ Business Insider լրատվականի թղթակից Բենջամին Զենգի հետ հարցազրույցում:

Ստորև ներկայացնում ենք ամերիկյան շուկայում լավագույն 7 անձնական ինքնաթիռները.

Բոինգ Բիզնես Ջեթ

Բոինգ Բիզնես Ջեթ
Բոինգ Բիզնես Ջեթ

Նախնական գինը՝ 34,950,000 դոլար

Տարողունակությունը՝ 18 տեղ

Այս Բոինգ Բիզնես Ջեթը նախատեսված է 18 ուղևորի համար: Այն ունի երկու՝ չորս տեղանոց ճաշասեղան, անձնական ննջասենյակ՝ մահճակալով, ժամանցի կենտրոն և երեք տեղանի բազմոց:

The Gulf Stream G550

The Gulf Stream G550
The Gulf Stream G550

Նախնական գինը՝ 33,750,000 դոլար

Տարողունակությունը ՝ 19 տեղ

Gulf Stream G550-ի ինտերիերն օժտված է գերձայնամեկուսիչ համակարգով՝ առավել հանգիստ թռիչքի համար, ունի էսպրեսսոյի սարք, ինչպես նաև HD էկրանով մի քանի LCD մոնիտորներ ամբողջ սրահում:

Bombardier Global Express XRS

Bombardier Global Express XRS
Bombardier Global Express XRS

Նախնական գինը՝ 18,950,000 դոլար

Տարողունակությունը ՝ 17 տեղ

Այս մոդելի ինքնաթիռն իր ուղևորներին ապահովում է էսպրեսոյի սարքով, բարձրակարգ գազօջախով, բաց պահարանով՝ անձնական իրերի և հագուստի համար, ինչպես նաև բազմաթիվ սեղաններով:

Embraer Lineage 1000E

Embraer Lineage 1000E
Embraer Lineage 1000E

Գինը՝ լավագույն առաջարկ (2015 թվականի տվյալներով)- 53.000.000 դոլար

Տարողունակությունը՝ 19 տեղ

Այս ինքնաթիռի ողջ սրահով մեկ առկա են 24 դյույմանոց LCD մոնիտորներ՝ հոսանքի վարդակներով, ինչպես նաև ներթռիչքային ժամանցի համակարգի կառավարման վահանակներով: Այն ունի նաև մեկ պահարան, սպասքի երկու դարակ, իսկ սալիկապատված լոգասենյակի լվացարանն ու հայելին ուղևորին կստիպեն զգալ ինչպես տանը: Lineage 1000E-ի ընդարձակ դիզայնը հիմնված է հանրահայտ Embraer E190 տարածաշրջանային ինքնաթիռի վրա:

Learjet 75

Learjet 75
Learjet 75

Գինը՝ 13,800,00 դոլար

Տարողունակությունը՝ 9 տեղ

Bombardier-ի Learjet 75-ն ապահովված է գերարագ ինտերնետով, 6 անհատական սենսորային էկրաններով, շարժական ձայնամեկուսիչ դռնով, ինչպես նաև յուրաքանչյուր նստատեղի համար շարժական սեղանով:

Vision Jet

Vision Jet
Vision Jet

Գինը՝ 1,960,00 դոլար

Տարողունակությունը՝ մինչև 7 տեղ – 5 չափահաս և 2 երեխա

Cirrus-ի Vision Jet-ը նախատեսված է, որպեսզի իր տերը վարի օդանավը: Խոնարհվող կաշվե նստատեղերով ու լայն տարածքով՝ այս ինքնաթիռն իր ուղևորներին առաջարկում է ընդարձակ տեսարան՝ հատուկ դիրքավորված պատուհաններից:

ICON Aircraft, A5

ICON Aircraft, A5
ICON Aircraft, A5

Գինը՝ 269,000-ից 389,000. դոլար

Տարողունակությունը՝ 2 տեղ, ներառյան՝ օդաչուն:

Եթե օդաչուն և իր ուղևորը ցանկանում են թռչել միայն հաճույքի համար, ապա այս մոդելի ինքնաթիռը լավագույն տարբերակն է: Ջեթ չլինելով հանդերձ՝ ICON A5-ը թռչելու արվեստը մոտեցնում է սպառողների ավելի լայն շրջանին: ICON-ի թռիչքի կենտրոնները, որոնք գտնվում են Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում և Քալիֆորնիայի Վակավիլ քաղաքում, ունեն բազմաթիվ փորձառու օդաչուներ:

9992 | 0
Facebook