Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Հայաստանում տափակության խրախճանք է, անտիմշակույթի հաղթանակ». Ոսկան Սարգսյան

23:25, չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ.
«Հայաստանում տափակության խրախճանք է, անտիմշակույթի հաղթանակ». Ոսկան Սարգսյան

Հայաստանում տափակության խրախճանք է, անտիմշակույթի հաղթանակ: Սերժ Սարգսյանը պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանին հեռուստատեսության բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով: Մակերեսային, կեղծ արժեքներ քարոզող սերիալների հեղինակը պետության ղեկավարի կողմից պարգևատրվել է: Եթե Մովսես Խորենացին հրաշքով հարություն առներ ու տեսներ, որ փուչիկ սերիալների հեղինակին իր անունը կրող մեդալով են պարգևատրել, երկրորդ «Ողբը» կգրեր: Տավուշի մարզում մշակութային տասնյակ գործիչներ կան, սակայն շուրջ 100 աշխատող ունեցող Տավուշի մարզպետարանում մշակույթի ոլորտի ընդամենը մեկ աշխատող կա, վերջինս էլ պոլիտեխնիկ է ավարտել, ոչ գրող է, ոչ նկարիչ կամ՝ երաժիշտ: «Վերևիները» Հայաստանում մշակույթը իջեցրել են թամադաների և կենացների մակարդակ, որ այդ ցածր այդ մակարդակում իրենց հարմարավետ զգան:

| | |
2872 | 0