Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հեռուստացույցը միացնում ես՝ սիրտդ սկսում ա արագ խփել ու խառնել». Դավիթ Պետրոսյան

01:10, հինգշաբթի, 08 մարտի, 2018 թ.
«Հեռուստացույցը միացնում ես՝ սիրտդ սկսում ա արագ խփել ու խառնել». Դավիթ Պետրոսյան

Կներեք արտահայտությանս համար, բայց հեռուստացույցը միացնում ես՝ սիրտդ սկսում ա արագ խփել ու խառնել: Թե լուրերում, թե սերիալներում լրիվ պրոպագանդա ա, արդեն շատ բացահայտ կերպով: Ու թեմաներ կան, որ խորամանկ ձևով են մատուցվում. արդեն որպես ճշմարտություն, բացարձակ իրականություն ա ներկայացվում էն, որ մենք կաշառակեր, գավառամիտ, կիսագրագետ, օրենքը չհարգող, ծանոթով հարցերը լուծող ազգ ենք, էդ մերն ա, մեր ավանդույթներն ա ու դրա դեմ բան չենք կարա անենք, որովհետև էդ մերն ա ու ինչ կա՝ կա, դաժե ջիգյարով ենք ու էս ամենը էլի բանակի, կեղծ հայրանասիրության շրջանակներում: Էն որ լուրերի կեսը էն ա, որ նախագահն ստեղ գնաց, առաջին տիկինը եսիմ որտեղ գնաց, էդ արդեն սովորական ա, բայց որ ազգի արժանապատվությունը իջացնում են, շատ ծանր ա մեր վրա նստելու:

7039 | 15
Facebook