Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մարտի 10-ին Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացվի

12:15, հինգշաբթի, 08 մարտի, 2018 թ.
Մարտի 10-ին Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացվի

«Հանուն Հայաստան պետության» ճակատը «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հետ համատեղ, մարտի 9-ին, 10-ին և 11-ին անց է կացնում հանրահավաքներ Ստրասբուրգում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Փարիզում և Երևանում՝ ընդդեմ ռեժիմի հավերժացման, հանուն քաղբանտարկյալների ազատության, հանուն Հայաստան պետության:
     Երևանում հանրահավաքը տեղի կունենա մարտի 10-ին՝ ժամը 17.00-ին, Ազատության հրապարակում, այս մասին հայտարարությունը տեղադրված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:

Հանրահավաքին ելույթներով հանդես են գալու իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ:

5809 | 9
Facebook