Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Կարծում եմ՝ 10-15%-ով կթանկանան ստոմատոլոգիական ծառայությունները». գլխավոր ստոմատոլոգ

17:55, չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ.
«Կարծում եմ՝ 10-15%-ով կթանկանան ստոմատոլոգիական ծառայությունները». գլխավոր ստոմատոլոգ

Առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է կառավարության նոր որոշմանը՝ մարտի 6-ից ներդրված էլեկտրոնային առողջապահական համակարգին, որը ստոմատոլոգիական ծառայությունների թանկացում է ենթադրում: Նշենք, որ էլեկտրոնային առողջապահական համակարգի նպատակն է ստեղծել մեկ միասնական համակարգ, որտեղ տեսանելի կլինեն բոլոր հիվանդների տվյալներն՝ անկախ ոլորտից:

Այս որոշմամբ, գլխավոր ստոմատոլոգի խոսքով, յուրաքանչյուր հիվանդի այցը պետք է գրանցվի համակարգում և մանրամասն գրվի նաև հիվանդության մասին։ Վերջինը թեև միասնական էլեկտրոնային համակարգ ներդնելու որոշմանը դրական է վերաբերվում, սակայն նշում է, որ դա կհանգեցնի թանկացումների:

«Չգիտեմ՝ ինչքան թանկացում կլինի, բայց կլինի։ Փաստացի, եթե բոլոր ծախսերը հաշվենք, մոտավորապես չոր հաշվարկով, ատամնաբուժարաններն ունենում են 300-500 հազար դրամի ծախս: Կարծում եմ, երևի 10-15%-ով կթանկանան ծառայությունները»,- մտահոգություն է հայտնել Լազար Եսայանը:

«Այս ծրագրի ներդրման պարագայում առաջանում են մեծ ծախսեր: Տարբեր շրջաններում միգուցե լրացուցիչ մուտքագրողի հաստիքի կարիք լինի, ծախս է լինում նաև ինտերներտի և համակարգիչների համար: Հատկապես մարզերում, շատ տեղերում չունենք ինտերնետ»,- շարունակել է գլխավոր ստոմատոլոգը՝ հավելելով, որ այստեղ սխալն այն է, որ նորամուծությանը վերաբերող քայլերը պետք էր նախապես մշակել, քննարկել, հետո նոր ուղարկել կլինիկաներ:

Խոսելով նոր համակարգի դրական կողմի մասին՝ Լ. Եսայանը նշել է, որ բժիշկն ունենալով այդ հնարավորությունը կարող է մուտք գործել համակարգ և ավելի մանրամասն ծանոթանալ դիմողի առողջական վիճակի մասին, ինչը հօգուտ հիվանդի է: «Այստեղ այլ խնդիր է ներկայացնում անձնական տվյալների հարցը, երբ ուրիշները կարող են տեսնել, դա ես նույնպես անընդունելի եմ համարում»,- ասել է գլխավոր ստոմատոլոգը:

Հիշեցնենք՝ 2018թ-ի մարտի 6-ից ուժի մեջ է մտել կառավարության 2017թ.-ի օգոստոսի 24-ին ընդունած «ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 1033-Ն որոշումը:

| | |
2113 | 0
Ideal համակարգ