Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Շարմազանովն ԱՄՆ դեսպանի կոշտ քննադատությունը գնահատում է որպես «ջանացավ գործընկերոջ առաջարկ»

16:30, չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ.
Շարմազանովն ԱՄՆ դեսպանի կոշտ քննադատությունը գնահատում է որպես «ջանացավ գործընկերոջ առաջարկ»

Օրեր առաջ «Առաջին լրատվականի» հետ հարցազրույցում ՀՀ-ում ԱՄՆ դեպսան Ռիչարդ Միլզը խոսել էր նաև ՀՀ-ում առկա կոռուպցիայի մասին, այնուհետև ներկայացրել իր պատկերացումները՝ դրա դեմ պայքարի վերաբերյալ:

Դեսպանը նշել էր, որ երբ ամերիկացի ներդրողը կամ գործարարը գալիս է դեսպանատուն՝ քննարկելու հնարավոր ներդրումը կամ առևտրային գործարքը Հայաստանում, առաջին հարցը, որ տալիս է, հետևյալն է՝ «կարո՞ղ եմ համոզված լինել, որ իմ հանդեպ կլինի արդարացի և հավասար մոտեցում»: Նա կարծիք էր հայտնել, որ Հայաստանում կառավարությունը խաղի հավասար կանոններ պետք է ապահովի բոլոր գործարարների համար՝ լինեն նրանք ամերիկացի, եվրոպացի, ռուս, թե չինացի: «Կոռուպցիայի այն տեսակը, որն առավել մտահոգիչ է, և որը հետ է պահում ամերիկյան ներդրողներին, այն կոռուպցիան է, որի հետևանքով փակվում են շուկաները, ձևավորվում է անարդար մրցակցություն: Դա այն է, երբ տնտեսական, քաղաքական կապեր ունեցող ազդեցիկ մարդիկ ծառայեցնում են իրենց հնարավորություններն ու լծակները իրենց շահերին, և արդյունքում ստեղծվում է անարդար միջավայր, չեն հաստատվում խաղի հավասար պայմաններ: Կարծում եմ՝ կոռուպցիայի այս դրսևորումն ու իշխանության այս տեսակ չարաշահումը շարունակում են մնալ Հայաստանի ամենամեծ մարտահրավերը և ամենամեծ խոչընդոտը բացելու երկիրը առևտրի և ներդրումների համար»,- ասել էր դեսպանը:

Անդրադառնալով հարցազույցում իշխանությունների հասցեին Ռիչարդ Միլզի հնչեցրած կոշտ գնահատականներին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԱՄՆ դեսպանի գնահատականները ոչ այնքան որպես սուր քննադատություն են ընկալում, այլ որպես ջանացավ գործընկերոջ առաջարկություն կամ առողջ քննադատություն:

«Այդ իմաստով ՀՀ իշխանությունը երբեք չի ասել, որ Հայաստանում վատ երևույթներ, ինչպիսին կոռուպցիան է, չկան։ Պարզապես մենք պետք է տեսնենք՝ ճի՞շտ ուղղությամբ ենք գնում, թե՞ չէ, երե՞կ էր ավելի շատ պրոբլեմ, թե՞ այսօր»,- ասել է Շարմազանովը՝ նշելով, որ Հայաստանը պատրաստ է հաշվի առնել եվրոպացի և ամերիկացի գործընկների փորձը։

Նա հավելել է, որ ցանկացած երկրում՝ Միացյալ Նահանգներից մինչև Ռուսաստան և Ավստրալիա, կան կոռուպցիոն երևույթներ, բայց որևէ մեկն ավելի շատ շահագրգռված չէ, որպեսզի Հայաստանում ժողովրդավարական արժեքները զարգանան, քան՝ Հայաստանի գործող իշխանությունները։

| | |
3162 | 4
Ideal համակարգ
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
ՆՆՆ
ՆՆՆ 16:48, 07.03.2018
ՃՃՃՃՃՃՃՃՃ
chari verj@
chari verj@ 17:32, 07.03.2018
Isk serxhik sashik mishikin um hetuyq@ mttsnen
Vor karoxanan veratsnel koruptsian
Amenamets koruptsioner@ serzhikn e
Vorn avirets hayastan@
chari verj@
chari verj@ 17:38, 07.03.2018
Bayts ari u tes arants serzhiki kyanq chuneq
Nshanakum e arants koruptsiayi kyanq chuneq
Qani karavarutsyun poxvets ?????
Bayts serzhik@ mnats koruptsyan het@ miasin
Serzhikn u koruptsin nuynnuyn qaqn en