Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զախարովան՝ հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին

15:50, չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ.
Զախարովան՝ հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների հանդեպ մեր վերաբերմունքը մնում է արդիական: Այս մասին՝ պատասխանելով հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին հարցին, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ Ռուսաստանը նախկինում ևս հայտնել է այդ արձանագրությունների հարցով իր դիրքորոշումը: Ռուսական պատվիրակությունը ներկա է եղել Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողությանը:

«Մենք կարևոր ենք համարում այդ հարաբերությունների կարգավորումը, որը բխում է երկու երկրների շահերից: Մենք արել ենք հնարավոր ամեն ինչ այդ նպատակին հասնելու համար»,- ասել է Զախարովան:

5519 | 0
Facebook