Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Ոչ անցյալում, ոչ էլ այսօր բռնությամբ հնարավոր չի եղել լռեցնել գրողներին ու մտավորականությանը». Րաֆֆի Տուտագլեանն՝ իր նկատմամբ բռնարարքի մասին

14:25, չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ.
«Ոչ անցյալում, ոչ էլ այսօր բռնությամբ հնարավոր չի եղել լռեցնել գրողներին ու մտավորականությանը». Րաֆֆի Տուտագլեանն՝ իր նկատմամբ բռնարարքի մասին

Սիրելի ընկերներ, հարազատներ, բարեկամներ եւ դիմատետրի հեռաւոր ու մօտիկ ծանօթներ,
     Նախ՝ շնորհակալութիւն ձեր բարեմաղթանքներուն համար: Իրապէս զգացուած եւ յուզուած եմ այն հազարաւոր զօրակցական մաղթաքներուն, նամակներուն եւ արտայայտութիւններուն համար, որոնք ուղարկուեցան ինծի վերջին մի քանի օրերուն: Հիմա որ արդէն գրեթէ ապաքինած եմ եւ կրկին պատրաստ եմ վերադառնալու իմ առօրեային, կ'ուզեմ կատարել մի քանի հաստատումներ:
     1, Կը հաւատամ, որ բռնարարքը, որուն նշաւակը դարձայ, ուղղուած էր բացառապէս իմ դէմ:
     2, Չեմ կրնար ըսել, թէ ո՞վ կատարած է այս արարքը եւ որո՞ւ պատուէրով: Ունիմ ենթադրութիւններ, որոնց մասին տեղեակ պահած եմ համապատասխան մարմիններու եւ անձանց:
     3, Բազմաթիւ պատճառներ ունիմ հաւատալու, որ բռնարարքի պատճառը իմ գրութիւններս են եւ կարծիքներս, զորս արտայայտած եմ տարբեր առիթներով, տարբեր հարթակներէ (թերթեր, համացանց, սոցիալական ցանցեր, եւայլն):
     4, Ոչ անցեալին, ոչ ալ այսօր բռնութեամբ կարելի եղած է կամ կարելի է լռեցնել գրողներն ու մտաւորականութիւնը: Այլապէս, վաղուց արդէն մենք միակարծիք հասարակութիւն կ'ունենայինք այս մոլորակին վրայ:
     5, Հիմա այս էջը փակելու եւ նորը բանալու ժամանակն է: Գործ կայ ընելիք: Հսկայական գործ: Պէտք է վերադառնանք մեր առօրեային աւելի ուժեղացած, աւելի մեծ եռանդով: Այս բոլորը կ'անցնին կ'երթան եւ պատմութեան մէջ չեն ալ յիշուիր: Բայց գործը կը մնայ:

Կը կցեմ նաեւ մեր բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուներու խորհուրդի յայտարարութիւնը: Հոն ամէն ինչ յստակ կ'ըսուի: Աւելցնելիք չունիմ: Դարձեալ շնորհակալութիւն բոլորիդ:

| | |
1677 | 1
Ideal համակարգ