Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Միջազգային

«ԼՂ-ում ստատուս քվոն երկարաժամկետ չէ». Էնդրյու Շոֆեր

13:00, չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ.
«ԼՂ-ում ստատուս քվոն երկարաժամկետ չէ». Էնդրյու Շոֆեր

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը վերահաստատել է հակվածությունը Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը, սակայն, միևնույն ժամանակ, հայտարարել է, որ գործող ստատուս քվոն չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում:

«ԱՄՆ-ի երկարաժամկետ քաղաքականությունը, որը կիսում են նաև Մինսկի խմբի համանախագահները, նրանում է, որ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի սկզբունքների վրա, ներառյալ՝ Հելսինկյան ամփոփիչ ակտն ու ուժի կամ ուժի սպառնալիքի անթույլատրելիության մասին դրա հիմնական դրույթները: Մենք նաև վստահ ենք, որ ներկայիս ստատուս քվոն չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում»,- Trend-ին ասել է ամերիկացի համանախագահը:

Շոֆերը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, հակված է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացին և շարունակում է ջանքեր գործադրել առանցքային հարցերի շուրջ քննարկման վերսկսման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:

| | |
4238 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am