Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի տնտեսական հարցերով խորհրդականը հրաժարական է տվել

12:40, չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ.
Թրամփի տնտեսական հարցերով խորհրդականը հրաժարական է տվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր տնտեսական հարցերով խորհրդական Գերի Քոնը հայտարարել է հրաժարական տալու մասին: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը, որի հայտարարությունը մեջբերում է Politico-ն:

Քոնը շնորհակալություն է հայտնել Թրամփին տրված հնարավորության համար և հաջողություն մաղթել նրա վարչակազմին: Նա նաև նշել է, որ իր համար մեծ պատիվ է տնտեսական աճի քաղաքականության վարումը, որը շահավետ է ամերիկացիների համար:

Քոնը չի հստակեցրել, թե որն է հրաժարականի պատճառը:

Մեկնաբանելով իր գլխավոր խորհրդականի հրաժարականն՝ ԱՄՆ նախագահը Twitter-ի իր էջում գրառում է կատարել. «Շուտով նոր տնտեսական խորհրդականի նշանակման մասին որոշում կընդունեմ: Շատերն են ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը: Կընտրեմ խելքով»:

6578 | 0
Facebook