Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տո ընձի ոչ մեկ չի կարա ասի՝ ինչ խոսամ, ինչ չխոսամ». Սեյրան Սարոյան

12:00, չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ.
«Տո ընձի ոչ մեկ չի կարա ասի՝ ինչ խոսամ, ինչ չխոսամ». Սեյրան Սարոյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր չէր ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին: Դիտարկմանը՝ նա և՞ս այն կարծիքին է, որ Կարեն Կարապետյանը չի կարող վարչապետ լինել, չպատասխանեց: Երբ լրագրողները հարցրին՝ հրահանգվել է չխոսե՞լ այդ թեմայով, ասաց. «Պրովոկացիա մի արեք: Տո ընձի ոչ մեկ չի կարա ասի՝ ինչ խոսամ, ինչ չխոսամ: Հավես չունեմ: Թողեք սթրվեմ, հիվանդանոցից եմ գալիս, ի՞նչ եք ուզում ինձանից»:

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն, արձագանքելով լրագրողների հարցին՝ իսկ Կարեն Կարապետյանը չի՞ կարող վարչապետ դառնալ, նշել էր. «Կարեն Կարապետյանն ո՞վ ա.... Կարապետյանն ի՞նչ գիտի Արցախից, պատերազմից: Լավ վարչապետ ա, հա... Էս պահին անուն տվեք, ես չեմ տենում»:

4813 | 3
Facebook