Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պոռնոդերասանուհին դատի է տվել Թրամփին

12:25, չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ.
Պոռնոդերասանուհին դատի է տվել Թրամփին

Պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդն, առավել հայտնի որպես Սթորմի Դենիելս (Stormy Daniels), դատական հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ: Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը:

Հայցի ներկայացման պատճառ է դարձել Թրամփի հետ կապերի մասին տեղեկատվությունը չհրապարակելու համար իր կողմից տրված համաձայնությունը: Պոռնոդերասանուհին պնդում է, որ ԱՄՆ նախագահն՝ ի տարբերություն իրեն, չի ստորագրել համաձայնությունը, փոխարենն ստորագրել է Թրամփի փաստաբան Մայքլ Քոենը: Քլիֆորդը պահանջել է այդ համաձայնությունը չեղյալ հայտարարել:

Նշվում է, որ Թրամփն ու Քլիֆորդը սեռական կապ են ունեցել 2006-2007թթ.: Այդ տեղեկությունը չհրապարակելու համար Քոենը պոռնոդերասանուհուն 130 հազար դոլար է վճարել: Սակայն Սպիտակ տանը այդ տվյալները բազմից հերքել են:

12079 | 0
Facebook