Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Մանկապարտեզ ա՞, ժողովուրդ». Գորգիսյանն՝ Աժ նախագահությանը

11:45, չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ.
«Մանկապարտեզ ա՞, ժողովուրդ». Գորգիսյանն՝ Աժ նախագահությանը

Խորհրդարանում շարունակվում է «Հանրաքվեի մասին» օրինագծի քվեարկության արդյունքների շուրջ բանավեճը: «Ելք»-ը պնդում է, որ ՀՀԿ-ն քվեարկում է բացակա պատգամավորների փոխարեն:

«Ունենք ԱԺ նախագահություն: Ինչի՞ ա մեր վրա էդ բեռը՝ հետևել, որ մեկը մյուսի տեղը չքվեարկի: Մանկապարտեզ ա՞, թե՞ ինչ ա, ժողովուրդ: Աժ նորմալ աշխատանքներն ապահովելը ձեր պարտականությունն է»,- հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

«Մենք ունենք 105 պատգամավոր ու ամեն մեկն իրավունք ունի վերահսկելու ու կարծիք հայտնելու: Ես վերականգնեցի պատկերն ու դուք նայեցիք»,- արձագանքեց ԱԺ նախագահը:

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ «երկրի ամենամեծ խնդիրն այն է, որ առաջին դեմքերը կարող են նայել մարդկանց աչքերի մեջ ու սուտն առաջ տանել»:

| | |
2415 | 2