Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում Տիմատիի թիկնապահների և հայ տաքսիստի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել

11:25, չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ.
Մոսկվայում Տիմատիի թիկնապահների և հայ տաքսիստի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել

Մոսկվայի կենտրոնում հայ տաքսիստ Հրանտ Ալթունյանի և ռուս ռեփեր Տիմատիի թիկնապահների մասնակցությամբ վթար է տեղի ունեցել: Ռեփերի մեքենան ամբողջովին այրվել է:

«Տաքսիստին անմիջապես մոտեցել են Mercedes-ի վարորդին ուղեկցող մարդիկ և մոտ 10 միլիոն ռուբլու չափով գումար պահանջել: Կողմերը փոխանակվել են հեռախոսահամարներով, իսկ արդեն հաջորդ օրը Մարտիրոսյանները (տաքսիի սեփականատերերը) մի քանի զանգ են ստացել վնասը փոխհատուցելու առաջարկով: Զանգահարողներից մեկը ներկայացել է որպես Տիմատիի թիկնապահների պետ: Գումարը, որը նրանք պահանջել են, տատանվել է 5-10 միլիոն ռուբլու միջև»,- գրում է «Московский Комсомолец»-ը:

Ինչպես նաև հաղորդվում է, որ Հրանտ Ալթունյանը տուգանվել է 500 ռուբլու չափով, սակայն այդ որոշումը բողոքարկվել է Ալթունյանի ներկայացուցչի կողմից: Պարբերականը նշում է, որ եթե տաքսիստը մեղավոր ճանաչվի, ապա ռեփերը, ով հանդիսանում է Mercedes-ի սեփականատերը, կարող է դատարան դիմել այրված ամենագնացի վնասը փոխհատուցելու պահանջով (Mercedes-ի գինը գնահատվում է մոտ 8 միլիոն ռուբլի):

Մոսկվայում Տիմատիի թիկնապահների և հայ տաքսիստի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել. հայ տաքսիստից 10 միլիոն ռուբլի են պահանջել
9921 | 0
Facebook