Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի դեմ քիմիական զենքի օգտագործման համար պատժամիջոցներ է սահմանել

11:10, չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ.
ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի դեմ քիմիական զենքի օգտագործման համար պատժամիջոցներ է սահմանել

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ՝ 2017թ. փետրվարին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության ժամանակ քիմիական զենք օգտագործելու համար: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

«Այս պատժամիջոցները լրացնում են գործող համապարփակ պատժամիջոցները, որոնք ուղղված են հյուսիսկորեական անօրինական գործունեության դեմ: Պատժամիջոցներն ուժի մեջ են մտել Դաշնային գրանցամատյանում հրապարակման պահից՝ 2018թ. մարտի 5-ից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ ԱՄՆ-ն 2017թ. փետրվարի 22-ին բացահայտել էր, որ Հյուսիսային Կորեայի կառավարությունը քիմական թունավոր նյութ էր կիրառել Կիմ Չեն Նամին Կուալա Լումպուրի օդանավակայանում սպանելու համար:

7161 | 1
Facebook