Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին. «Ժամանակ»

09:55, չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ.
Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի հարցում միասնական որոշում չունենալու դեպքում «Ելք» դաշինքի յուրաքանչյուր անդամ, կուսակցություն կկայացնի իր ճանապարհի որոշումը, ըստ էության վերջնագիր է դաշնակիցներին՝ կամ միանում են իրեն Ազատության հրապարակի ճանապարհին, կամ «Քաղաքացիական պայմանագիրը» ինքնուրույն գնում է այդ ճանապարհով: Ընդ որում, մեծ է հավանականությունը, որ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանն ամենևին չի հայտարարի «Ելք»-ից դուրս գալու մասին, այլ կօգտվի այն հանգամանքից, որ դաշնակիցներն ամենևին պարտավորված չեն բոլոր քայլերն անել կոնսենսուսով, առավել ևս խորհրդարանից կոնսենսուսով գնալ հրապարակ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5432 | 3
Facebook