Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

Լոռու մարզում բախվել են Opel-ն ու BMW-ն. 3 վիրավորներից մեկը մանկահասակ է

22:55, երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ.
Լոռու մարզում բախվել են Opel-ն ու BMW-ն. 3 վիրավորներից մեկը մանկահասակ է

Այսօր՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 16:10-ի սահմաններում Ալավերդի–Վրաստանի սահման ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում բախվել են Ախթալա քաղաքի բնակիչ, 34-ամյա Կարեն Անանյանի վարած Opel մակնիշի 06 ՏS 948 համարանիշի և Ալավերդի քաղաքի բնակիչ, 28-ամյա Սեյրան Շավինյանի վարած BMW մակնիշի 35 GU 380 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Opel-ի ուղևորներ, Ախթալա քաղաքի բնակիչներ, 3-ամյա Գոռ Անանյանը, 32-ամյա Սյուզաննա Անանյանը, 34-ամյա Արմինե Ալեքսանյանը տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել են ճանապարհի փոսերը, որոնք առաջացել են դեռևս 2017 թ.-ի մայիսին, երբ ապառաժ քարերի թափման հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել էր։

| | |
3352 | 0