Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինքնաթիռը բախվել է գետնին՝ թռիչքուղուց մոտ 500 մ հեռավորության վրա. հարուցվել է քրեական գործ

20:20, երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ.
Ինքնաթիռը բախվել է գետնին՝ թռիչքուղուց մոտ 500 մ հեռավորության վրա. հարուցվել է քրեական գործ

Այսօր ժամը 15:00-ի սահմաններում Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում վայրէջքի ժամանակ կործանվել է ռուսական Ան-26 տրանսպորտային ինքնաթիռը: Զոհվել է 33 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
     Ավիաաղետի պատճառն, ամենայն հավանականությամբ, տեխնիկական անսարքությունն է եղել:
     Ինքնաթիռը բախվել է գետնին՝ թռիչքուղուց մոտ 500 մետր հեռավորության վրա, ներսում գտնվող մարդկանցից ոչ ոք ողջ չի մնացել:

Հաղորդվում է, որ Ան-26-ը ռազմա-տրանսպորտային ինքնաթիռ է, որը նախատեսված է զինտեխնիկայի և զորքերի տեղափոխման համար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Աղբյուրը` life.ru
7053 | 0
Facebook