Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայում ռուսական ինքնաթիռ է կործանվել. ավելի քան 30 մարդ է զոհվել

20:00, երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ.
Սիրիայում ռուսական ինքնաթիռ է կործանվել. ավելի քան 30 մարդ է զոհվել

Սիրիայում ռուսական «ԱՆ-26» տրանսպորտային ինքնաթիռը վթարի է ենթարկվել. РИА Новости-ի փոխանցմամբ հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

Նախնական տվյալներով, ինքնաթիռում եղել է 26 ուղևոր և անձնակազմի վեց անդամ, բոլորը զոհվել են:
     Վթարը տեղի է ունեցել սիրիական «Հմեյմիմ» օդանավակայանում վայրէջքի ժամանակ: Ինքնաթիռը բախվել է գետնին՝ թռիչքուղուց մոտ 500 մետր հեռավորության վրա:

Նախնական տվյալներով, աղետի պատճառը կարող է տեխնիկական անսարքությունը լինել:

Գործակալությունը հավելել է, որ «ըստ վայրից զեկույցի, օդանավի վրա հրդեհային ազդեցություն չի եղել»: Պաշտպանության նախարարության հանձնաժողովը քնարկում է դեպքի բոլոր հնարավոր պատճառները:

6260 | 0
Facebook