Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է Փհենչհան-2018-ին Աշոտ Կարապետյանի դահուկների խնդրին՝ անհասկանալի նախադասություններով

16:35, երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ.
Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է Փհենչհան-2018-ին Աշոտ Կարապետյանի դահուկների խնդրին՝ անհասկանալի նախադասություններով

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է Փհենչհան-2018-ին Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի՝ դահուկներ չունենալու խնդրին՝ անհասկանալի նախադասություններով։

«2017 թվականի փետրվարին նոր դահուկները բերել են։ Էդ դահուկները չի տարել։ Ուրիշնա տանում։ Համապատասխան ինչ-որ անձնական հարցեր ունենալով մենք պետք է ստեղից ուղարկենք, բայց իրա մարզիչն, ով կողքը մարզիչ էղելա, մարզչին վաբշե պետքա հեռացնեիր (խմբ․՝ դիմում է կողքին նստած ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին)։ Բա ասա դահուկները վերցրու, երկու հատ դահուկ վերցրու։ Թե չէ ասենք մենք էսքան բան անում ենք, ինչ-որ անձնական խնդիր՝ տանելով։ Չի կարելի տենց լինի։ Ստեղից եսիմ որտեղ հատուկ դահուկ ենք ուղարկել, ինքը դահուկները դրած չի տանում։ Թափ-թազա դահուկներա, խի՞ չես տանում։ Մեկի տեղն էրկու հատ կա, խի՞ չես տանում։ Ասենք չի կարելի էսքան անելն, ասենք թե մարդիկ ինչ-որ ազգի խնդիրա, պետության խնդիրա, որ չի կարելի»,- նշել է Ծառուկյանն՝ աշխատանքային նիստի ընթացքում։

Հիշեցնենք, որ Աշոտ Կարապետյանը, Փհենչհանում գտնվելից, բարձրաձայնել է իր խնդիրը՝ նշելով, որ ֆեդերացիան իրեն դահուկներով չի ապահովել։ Մամուլում բարձրացված աղմուկից հետո միայն, նա ստացավ հասանելիք դահուկները և մասնակցեց Փհենչհանի օլիմպիական խաղերին՝ հսկա ոլորավայրէջք մրցաձևում։ Նա գրավեց 42-րդ տեղը՝ գրանցելով հայ մարզիկների համար լավագույն արդյունք։

9805 | 8
Facebook