Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ պատժամիջոցները Թուրքիային չեն ստիպի հրաժարվել ռուսական С-400-ների գնումից». Էրդողան

16:05, երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ.
«ԱՄՆ պատժամիջոցները Թուրքիային չեն ստիպի հրաժարվել ռուսական С-400-ների գնումից». Էրդողան

Թուրքիան չի հրաժարվի ռուսական С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի գնման հարցով համաձայնագրից՝ չնայած ԱՄՆ-ի կողմից հնարավոր նոր պատժամիջոցներին:

Ինչպես հայտնում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը` դիմելով ԱՄՆ-ին:

«Դուք ոչինչ չասացիք Հունաստանի հասցեին (Ռուսաստանից С-300-ների գնման հարցով), ասում էիք, որ Թուրքիային թույլ չեք տա С-400-ներ ձեռք բերել, Ռուսաստանի հետ համաձայնագիրը սխալմունք էիք համարում: Դուք նաև ասում էիք, որ կարող եք պատժամիջոցներ սահմանել: Մենք չենք պատրաստվում ձեզ զեկուցել: Մենք առանց որևէ զիջումների կգնանք ճիշտ ուղով՝ սեփական նպատակներին հասնելու համար»,- Haberturk-ին ասել է Էրդողանը:

2017թ. օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու մասին» օրինագիծը: Փաստաթուղթով նախատեսվում է խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ և կանխել ամերիկյան ու արտասահմանյան ընկերությունների համագործակցությունը ռուսական ձեռնարկությունների, պաշտպանական և հետխուզական գերատեսչությունների հետ:

4656 | 0
Facebook