Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Հրապարակվել է կործանված Ան-148-ի օդաչուների վերջին զրույցի վերծանումը

15:40, երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ.
Հրապարակվել է կործանված Ան-148-ի օդաչուների վերջին զրույցի վերծանումը

«78» հեռուստաալիքը հայտնել է, որ հրապարակվել է փետրվարի 11-ին կործանված Ան-148 ինքնաթիռի օդաչուների վերջին զրույցը, փոխանցում է mk.ru-ն:

Վերծանման համաձայն՝ ընկելուց առաջ օդաչուները միմյանց հասցեին հայհոյանքներ են հնչեցրել, և սխալը թույլ է տվել հենց երկրորդ օդաչուն:

Օդանավի հրամանատար

- Բարձրացի՛ր:

Երկրորդ օդաչու

- Հիմա-հիմա:

Օդանավի հրամանատար

(հայհոյանք)

Երկորդ օդաչու

(հայհոյանք)

Օդանավի հրամանատար

- Լավ, ես հասկացա, դու այդպես էիր ցանկանում: Բայց դու, հակառակը, ներքև ես գնում:

Երկրորդ օդաչու

- Լավ, լավ, հետո կխոսենք: Նկատի ունեմ մնացածի մասին: Ամեն ինչ վերահսկողության տակ է:

Օդանավի հրամանատար

- Ամեն ինչ լավ է:

Երկրորդ օդաչու

- Վերջ, կարգավորել արագությունը:

Mk.ru-ն նշում է, որ իրականում ոչինչ չկարգավորվեց, իսկ ավտոմատ համակարգն ազդանշան տվեց արագությունը ստուգելու անհրաժեշտության համար:

Օդանավի հրամանատար

- Ո՞ւր ես գնում: Ներքև՞: Ինչո՞ւ ներքև: Ե՞րբ:

Ավտոմատ համակարգ

- Ստուգել արագությունը, համեմատել արագությունը:

Երկրորդ օդաչու

- Լավ.. (հայհոյանք) 200 արագություն... (հայհոյանք):

Օդանավի հրամանատար

- Բարձրություն, բարձրություն, բարձրություն:

Ավտոմատ համակարգ

- Terrain ahead! Terrain ahead! PULL UP! Terrain ahead!

Օդանավի հրամանատար

- Վերջ (հայհոյանք):

Հիշեցնենք, որ ավիաաղետի հետևանքով 71 մարդ զոհվեց՝ 65 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:

| | |
8417 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am