Խնդրում ենք սպասել...
Այսօր`  FriAM+04E_մարտի+0400RMarAM+04_1+040054_81 թ.

Միջազգային

ԱՄՆ-ն սպառնացել է դուրս գալ Իրանի հարցով միջուկային գործարքից

12:25, երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ.
ԱՄՆ-ն սպառնացել է դուրս գալ Իրանի հարցով միջուկային գործարքից

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մոտ ժամանակները կարող է դուրս գալ Իրանի և վեցնյակի միջև կնքված միջուկային գործարքից: Նրա խոսքն է մեջբերում The Times of Israel-ը:

Նա Թեհրանին մեղադրել է բալիստիկ հրթիռների մշակման և ահաբեկչական խմբավորումներին սատարելու համար: Փենսը բացատրել է, որ Վաշինգթոնը նման դեպքում կպահանջի վերանայել ավելի վաղ ձեռքբերված համաձայնությունները:

Փենսը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուց, սակայն նման խրախուսումներ այլևս չեն սպասվում:

Թեհրանն ու միջնորդ 6 երկրներն իրանական միջուկային ծրագրի պայմանների շուրջ համաձայնության էին հասել 2015թ. ամռանը: Ըստ համաձայնագրի՝ Իրանը հրաժարվում է այդ ծրագրի հետագա զարգացումից՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց: Իրանի նկատմամբ սահմանափակումները, այդ թվում նավթի ներմուծման սահմանափակումը, չեղարկվել էին 2016թ. հունվարին:

6723 | 0
Facebook