Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դերասանուհի Ֆրենսիս ՄքԴորմանդից գողացել են Օսկարի արձանիկը

10:50, երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ.
Դերասանուհի Ֆրենսիս ՄքԴորմանդից գողացել են Օսկարի արձանիկը

«Oսկար» 90-րդ մրցանակաբաշխության ժամանակ լավագույն դերասանուհի ճանաչված Ֆրենսիս ՄքԴորմանդից գողացել են Օսկարի արձանիկը, հաղորդում է NME-ը:

Նշվում է, որ մի տղամարդ գողացել է արձանիկը, երբ դերասանուհին այն մի կողմ է դրել, որպեսզի շփվի մյուս հյուրերի հետ: Գողին հաջողվել է թաքնվել:

Լրագրողները հայտնել են, որ ՄքԴորմանդին արցունքոտ աչքերով տեսել են փողոցում:

Ավելի ուշ չարագործին բռնել է միջոցառման ժամանակ աշխատող լուսանկարիչը: Արձանիկը վերադարձվել է դերասանուհուն:

Դերասանուհու ներկայացուցիչը հաստատել է, որ դերասանուհուն վերադարձվել է արձանիկը:

ՄքԴորմանդն արժանացել էր այդ մրցանակին «3 ցուցատախտակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում դերակատարության համար:

13607 | 0
Facebook