Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Թերթերի տեսություն

Շարունակում են ՀՀ նախագահին լծակազրկել. «Հրապարակ»

09:55, երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ.
Շարունակում են ՀՀ նախագահին լծակազրկել. «Հրապարակ»

«Մինչ ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ընտրված Արմեն Սարգսյանը վայելում է «հաղ­թանակի դափնիներն» ու արդեն դե­րի մեջ մտած՝ այցեր նախաձեռնում, ՀՀԿ-ն հետևողականորեն լծակազրկում է նրան: ԱԺ պետաիրավական հարցե­րի հանձնաժողովում երեկ քննարկ­վեց նաև «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրեն­քում փոփոխություններ կատարելու հարցը, ըստ որի՝ այսուհետ պետա­կան պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմե­լու իրավունք կունենան վարչապետը, Ազգային ժողովը, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատա­կան խորհրդի նախագահները, իսկ նախագահն այդ միջնորդությունները միայն պետք է հաստատի: Եթե ԱԺ-ն, ՍԴ-ն և ԲԴԽ-ն իրավասու են իրենց գործունեության ոլորտներին առնչվող անձանց պարգևատրելու կամ կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես գալ, ապա վարչապետն իրա­վասու է միջնորդությամբ դիմելու հան­րապետության նախագահին բոլոր պետական պարգևների և կոչումների վերաբերյալ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

| | |
2815 | 0
Ideal համակարգ