Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Դարձյալ կոյուղաջրերի խնդիր և դարձյալ՝ «Երկիր ծիրանի» (տեսանյութ)

22:15, երկուշաբթի, 05 մարտի, 2018 թ.
Դարձյալ կոյուղաջրերի խնդիր և դարձյալ՝ «Երկիր ծիրանի» (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանին, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանին.

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությանն են դիմել Կենտրոն վարչական շրջանի Չարենցի 2-րդ նրբանցքի թվով 11 տների ընտանիքներ, որոնք բողոքում են տարիներ շարունակ կոյուղագիծ չունենալուց, ինչի հետևանքով անձրևաջրերը և գարշահոտությունը ստեղծել են անտանելի պայմաններ (հատկապես՝ տաք եղանակի ընթացքում տարածվող գարշահոտությունը):

Բնակիչների դիմումի հիման վրա այսօր՝ 2018 թվականի մարտի 5-ին, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամ Սոնա Աղեկյանը և խմբակցության փորձագետ Արամ Ենոքյանը այցելեցին նշված հասցե և հանդիպեցին բնակիչներին ու տեղում ծանոթացան իրավիճակին:

Մեծահասակ և առողջական խնդիրներ ունեցող բնակիչները ցույց տվեցին, թե ինչպես են անձրևաջրերից խոնավացել իրենց տների պատերը, ինչպես է փողոցի կեղտը եկել կուտակվել տների դիմաց և տարածել գարշահոտություն, իսկ հոսող անձրևաջրերը ներքև իջնելով՝ լցվում են միայնակ մայր հանդիսացող կնոջ տուն:

Բնակիչների բազմաթիվ բողոք-պահանջները որևէ արդյունք չեն տվել: Նրանց պահանջը մեկն է՝ դեմ դիմաց գտնվող իրենց տների առջևով անցկացնել կոյուղագիծ:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ կոյուղագծի բացակայության պատճառով թվով 11 տների բնակիչների սանիտարահիգիենիկ պայմանները անտանելի են՝ պահանջում ենք միջամտել և բավարարել քաղաքացիների պահանջը:

| | |
2936 | 0