Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը գովել է ԱԴԾ-ին նոր սպառազինության գաղտնիությունը պահելու համար

18:05, երկուշաբթի, 05 մարտի, 2018 թ.
Պուտինը գովել է ԱԴԾ-ին նոր սպառազինության գաղտնիությունը պահելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գովել է Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներին ռուսական պաշտպանական նոր սպառազինության մշակման գաղտնիքը պահելու համար, փոխանցում է РБК-ն:

Պուտինի խոսքով՝ «այդ ժամանակակից տեխնիկայի մշակումները տևել են երկար տարիներ, մշակմանը հազարավոր մարդիկ են մասնակցել»:

«Հաջողվել է ապահովել այդ մասշտաբային ծրագրերի հակահետախուզական օպերատիվ գաղտնիությունը»,- ասել է Պուտինը:

Մարտի 1-ին՝ ելույթ ունենալով Դաշնային խորհրդի նիստի ժամանակ, Պուտինը հայտարարել էր ռուսական սպառազինության մի շարք նորագույն տեսակների մշակման ավարտի մասին, որոնց հարվածային հնարավորությունները հակառակորդի պաշտպանական համակարգերն «անիմաստ և անօգուտ» են դարձնում:

5998 | 0
Facebook