Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պարզվում է՝ Սերժ Սարգսյանն առաջնորդվելու է ոչ թե ցանկություններով, այլ քաղաքական թիմի որոշմամբ

12:25, երկուշաբթի, 05 մարտի, 2018 թ.
Պարզվում է՝ Սերժ Սարգսյանն առաջնորդվելու է ոչ թե ցանկություններով, այլ քաղաքական թիմի որոշմամբ

«Սերժ Սարգսյանը բացահայտ, հստակ ասել էր, որ որևէ պաշտոնի չի հավակնելու, Դուք էլ ասում եք՝ քաղաքական թիմն է որոշելու: Ստացվում է՝ թիմը չի՞ հարգելու նրա հայտարարությունը»,- դիմնելով ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին՝ հարցրին լրագրողները: «Դուք արդեն որոշե՞լ եք՝ ով պետք է լինի մեր թեկնածուն: Կրկնում եմ՝ հավակնություններով ու ցանկություններով որևէ մեկին երկրի ղեկավար պաշտոնների չենք նշանակում: Կքննարկենք՝ ինչո՞ւ չի ցանկանում, պետք է հիմնավորի.... Դուք մտածում եք՝ ես միշտ երազե՞լ եմ ֆրակցիայի ղեկավար դառնալու մասին: Ես ընդդիմանում էի, որպեսզի չլինեմ: Բայց քաղաքական նիստը որոշում կայացրեց, ու ես ենթարկվեցի: Քաղաքական թիմը պետք է որոշի, թե որ անձինք կարող ենք կրել պատասխանատվությունը»:

Ճշտող հարցին՝ եթե քաղաքական թիմը որոշում կայացնի, Սերժ Սարգսյանը պետք է ենթարկվի՞, ասել է՝ բա իհարկե:

Հիշեցնենք՝ 2014-ի ապրիլի 10-ին, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»:

6268 | 3
Facebook