ՌԴ նախագահի պաշտոնին հավակնող հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակին փողոցում մի տղամարդ է հրել՝ բղավելով «Ժիրինովսկու վրա ջուր լցնելու համար», հաղորդում է RenTv-ն:
Սոբչակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հարձակումը տեղի է ունեցել Մոսկվայում Պետրովսկի պալատից դուրս գալու ժամանակ, որտեղ ընթանում էր Միխայիլ Գորբաչյովի ծննդյան կապակցությամբ միջոցառումը:
Ինքը՝ Սոբչակը, հայտնել է, որ ոստիկանությանը սպասել է 40 րոպե:
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին բանավեճերից մեկի ժամանակ Սոբչակի և Ժիրինովսկու միջև լեզվակռիվ էր սկսվել, որից հետո Սոբչակը քաղաքական գործչի վրա ջուր էր լցրել:
Սոբչակի վրա հարձակում են գործել
Ինչպես է Սոբչակը ջուր լցնում Ժիրինովկսու վրա