Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

Այսօր նկարիչ Հենրիկ Իգիթյանի ծննդյան օրն է

12:05, երկուշաբթի, 05 մարտի, 2018 թ.
Այսօր նկարիչ Հենրիկ Իգիթյանի ծննդյան օրն է

Հայ նկարիչ, արվեստաբան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Սուրենի Իգիթյանը ծնվել է 1932թ. մարտի 5-ին, Թբիլիսիում: Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Կիրովի անվան դպրոցում։

1956 թվականին ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, 1963 թվականին՝ Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանական ֆակուլտետը։ 1960-1971 թթ. աշխատել է Հայաստանի ազգային պատկերասրահում։ 1970 թվականին հիմնադրել է աշխարհում առաջին մանկական պատկերասրահը (Ժաննա Աղամիրյանի հետ), 1972 թվականին՝ Ժամանակակից արվեստի թանգարանը, 1978 թվականին՝ մանուկների գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը, 1994 թվականին՝ «Նոյյան տապան» հայ արդի նկարիչների ընկերակցությունը։ 1989-1991 թթ. եղել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։ Հեղինակ է բազմաթիվ մենագրությունների («Մինաս Ավետիսյան», 1970 թ., «Ժամանակակից հայկական կերպարվեստ», 1975 թ., «Արամ Իսաբեկյան», 1999 թ., «Հովնաթանյանից մինչև Մինաս», 2000 թ., «Վրույր» (Վրույր Գալստյանի մասին), 2006 թ.), ալբոմների («Հակոբ Գյուրջյան», 1966 թ., «Երվանդ Քոչար», 1972 թ.), «Կենաց ծառ» («Հայաստանի մանկական արվեստի թանգարան», 1995 թ.), «Նոյյան տապան նկարասրահ», (1995), արվեստաբանական հոդվածների։

«Հենրիկը ականավոր անհատականություն էր, Աստված տա՝ մենք կարողանանք արվեստում ստեղծել Իգիթյանի ստեղծածի կեսը»- Իգիթյանի մասին ասել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:

Հենրիկ Իգիթյանը պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի, Մովսես Խորենացու (1999) և ԼՂՀ Մխիթար Գոշի (2001) անվան մեդալներով և Լոս Անջելեսի համալսարանի ոսկե (2005) մեդալով։

Մահացել է 2009 մայիսի 11-ին, Երևանում:

| | |
1743 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am