Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Համացանցի օգտատերերի ուշադրությունը գրավել է iPhone X-ի օպտիկական խաբկանքը

15:30, շաբաթ, 03 մարտի, 2018 թ.
Համացանցի օգտատերերի ուշադրությունը գրավել է iPhone X-ի օպտիկական խաբկանքը

Համացանցի օգտատերերից մեկը՝ Փիթեր Նորբին նոր հավելված է ստեղծել iPhone X-ի համար, որը թույլ է տալիս սովորական օպտիկական պատրանքի տպավորություն ստեղծել, գրում է 9to5mac-ը:

Հավելվածը էկրանի վրա ծավալուն մոդել է ստեղծում, որը շրջվում է գլխի շարժումների հետ, որն էլ ֆիքսվում է Face ID-ի օգնությամբ:

Հավելվածի մշակողը մտադիր է այն հավելել App Store-ում, սակայն դրա կոնկրետ ժամկետները չի նշում:

Համացանցի օգտատերերի ուշադրությունը գրավել է iPhone X-ի օպտիկական պատրանքը
10782 | 0
Facebook