Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

«Պուտինին ժամանակակից զենք է անհրաժեշտ, և ոչ թե ժամանակակից Ռուսաստան». ամերիկյան լրատվամիջոցներ

11:40, շաբաթ, 03 մարտի, 2018 թ.
«Պուտինին ժամանակակից զենք է անհրաժեշտ, և ոչ թե ժամանակակից Ռուսաստան». ամերիկյան լրատվամիջոցներ

ՌԴ Դաշնային խորհրդի նիստի ժամանակ սպառազինության նորագույն համակարգերի մշակման մասին Պուտինի հայտարարությունը մեծ արձագանք է գտել ամերիկյան ԶԼՄ-ներում:

Դա պայմանավորված է 2 պատճառով. առաջին հերթին, օրակարգով, որն իր մեջ ներառում էր ոչ միայն ներքին քաղաքական թեմաներ, այլ նաև սպառազինությունների արդիականացման հետ կապված հարցեր, երկրորդ հերթին, մեդիան ուշադրություն է հատկացրել ամսաթվին. ռուս առաջնորդն այդ մասին հայտարարել է նախագահական ընտրությունների նախաշեմին:

Ամերիկյան լրատվամիջոցների հոդվածների մեծ մասը նվիրված է հենց այդ 2 թեմաներին՝ սպառազինությանն ու Վլադիմիր Պուտինի նախագահության հնարավոր 4-րդ ժամկետին:

Այդպիսով, Bloomberg-ը նշում է, որ ռազմական ուժի անսովոր ցուցադրումը ելույթի դրամատիկ մասն է կազմել: Ելույթն սկսվել է կյանքի մակարդակը և առողջապահության ու ենթակառուցվածքների ծախսերը բարձրացնելու խոստումներով: «Պուտինն իր ուղերձն օգտագործեց իր 4-րդ ժամկետն ապահովելու համար, որը նա հույս ունի առանց ջանքերի ստանալ մարտի 18-ին, սակայն ամենակոշտ հռետորաբանությունն ուղղված էր ԱՄՆ-ի հասցեին»,- գրում է գործակալությունը:

Bloomberg-ը նաև հիշեցնում է, որ այս տարի միջոցառումն անցկացվեց մեծ սրահում, որպեսզի ցուցադրվի նորագույն սպառազինության տեսագրությունը հսկայական էկրանների վրա:

CNBC հեռուստաալիքն, իր հերթին գրում է Պուտինի խոսքի սոցիալական կողմի մասին, ինչպես նաև պատմում կայանալիք ընտրությունների մասին, որոնցում ՌԴ ներկայիս նախագահը «առանց ջանքերի հաղթանակ կտոնի»:

Նման արտահայտություն հանդիպում է նաև Los Angeles Times,The Washington Post և Chicago Tribune պարբերականներում:

The Washington Post-ը, մասնավորապես, իր հոդվածը նվիրում է Պուտինի ռազմավարական ուղերձին: «Խոսքն սկսվեց ներքին քաղաքականության հարցերից, ապա կտրուկ անցավ Արևելքի և Արևմուտքի միջև հակազդեցությանը»,- գրում է պարբերականը:

«Պուտինին ժամանակակից զենք է անհրաժեշտ, և ոչ թե ժամանակակից Ռուսաստան»,- ասվում է Bloomberg-ի ևս մեկ հոդվածում: «Սպառազինության արդիականացումը տեղի կունենա, եթե արդիականացվի ողջ երկիրը: Դա առավել բարդ խնդիր է, որի լուծման անհրաժեշտության մասին Պուտինը քաջատեղյակ է»,- ընդգծում է գործակալությունը:

Իսկ CNN հեռուստաալիքի վերլուծաբանը կարծիք է հայտնում, որ Պուտինի ուղերձն ուղղված էր մեկ լսարանին: Խոսքը, ըստ նրա, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին է:

| | |
5164 | 0