Կինեմատոգրաֆիայի ողջ պատմության մեջ ամենասարսափ ֆիլմ է ճանաչվել իսպանական արտադրության «Ուիջի. Վերոնիկայի անեծքը» ֆիլմը, որի ռեժիսորն է Պակո Պլասան: Այս ֆիլմի վարկանիշը Rotten Tomatoes-ում կազմել է 100%:
Ուիջին մահացածների հոգիները կանչելու ծիսակարգի համար նախատեսված տախտակն է, որը կոչում են սատանայի տախտակ, քանի որ հանդերձյալ կյանքի հետ շփումը ողջ մարդու համար անհետևանք չի անցնում: Նա, ով իր ձեռքն է վերցնում ուիջին, պետք է իմանա, որ այն ունի հրեշավոր չարիքի դռները բացելու սարսափելի զորություն: Այսպես է նկարագրված ֆիլմը Netflix-ում:
Ֆիլմի հեղինակները պնդում են, որ այն ստեղծվել է իրական դեպքի հիման վրա, որը տեղի է ունեցել 1991 թվականին: Այդ ժամանակ իսպանացի դպրոցականը մահացել է ուիջիի տախտակով խաղալու ժամանակ: