Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աֆրինում թուրքական օդուժի գրոհի հետևանքով 17 մարդ է զոհվել

22:54, ուրբաթ, 02 մարտի, 2018 թ.
Աֆրինում թուրքական օդուժի գրոհի հետևանքով 17 մարդ է զոհվել

Թուրքական ռազմական ուղղաթիռները հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքի շրջանների ուղղությամբ, հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը՝ հղում անելով ականատեսներին:

Գրոհի հետևանքով 17 մարդ է զոհվել:

Զոհվածներից 14-ը պատկանում էին սիրիական կառավարամետ ռազմական ձևավորումներին, որոնց մեկ շաբաթ առաջ Դամասկոսն ուղարկել էր երկրի հյուսիս քրդերի դեմ թուրքական ռազմական գործողությունները սանձելու համար:

Հեռուստաալիքը նշում է, որ զոհվածներից 3-ը կապ է ունեցել քուրդ աշխարհազորայինների հետ:

5231 | 0
Facebook