Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արտասահմանյան լրատվամիջոցները՝ ՀՀ նախագահի ընտրության մասին

16:05, ուրբաթ, 02 մարտի, 2018 թ.
Արտասահմանյան լրատվամիջոցները՝ ՀՀ նախագահի ընտրության մասին

Այսօր ԱԺ գաղտնի քվեարկության արդյունքների համաձայն՝ Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ 4-րդ նախագահ՝ 90 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Արտասահմանյան լրատվամիջոցները ևս անդրադարձել են ՀՀ 4-րդ նախագահի ընտրությանը:

Մասնավորապես, «Взгляд» պարբերականը հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնում իշխող Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված միակ թեկնածու Արմեն Սարգսյանի մասին:

«Սարգսյանի օգտին է քվեարկել 90 պատգամավոր, դեմ՝ 10-ը: Այդպիսով, քվեարկել է 101 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել»,- գրում է РИА «Новости»-ն:

«Интерфакс»-ն, իր հերթին, նշում է, որ նոր նախագահի ընտրման պահից երկիրն անցնում է խորհրդարանական կառավարման ձևին:

Cyprus online-ը գրում է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի՝ երկրի նոր նախագահ նշանակվելու մասին:

«Արմեն Սարգսյանը հաջողություն է մաղթում Սերժ Սարգսյանին, ով, ինչպես ընդդիմադիր առաջնորդներն են ասում, կարող է այժմ վարչապետի պաշտոնին հավակնել»,- գրում է կայքը:

Reuters-ը ևս մեկնաբանում է. «2015թ. դեկտեմբերին Հայաստանը կիսանախագահականից անցավ խորհրդարանական կառավարման»:

Eurasianet-ը նշում է նոր փոփոխություններից հետո տնտեսական վիճակի և Ռուսաստանի հետ հարաբերությունների անհայտ լինելու մասին:

Բրիտանական Daily Star-ը հաղորդում է ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի՝ ապրիլին նախագահի պաշտոնը լքելուց հետո կառավարական նոր համակարգն ամրապնդելու փորձի մասին:

10714 | 1
Facebook