Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ԱՄՆ-ին մեղադրել է սպառազինության մրցավազքը վերսկսելու համար

12:45, ուրբաթ, 02 մարտի, 2018 թ.
Պուտինն ԱՄՆ-ին մեղադրել է սպառազինության մրցավազքը վերսկսելու համար

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սպառազինության մրցավազքի սկիզբ դրեց հակահրթիռային պաշտպանության մասին համաձայնագրից ԱՄՆ-ի դուրսբերումը: Այս մասին NBC NEWS հեռուստաալիքի հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Եթե դուք խոսում եք սպառազինության մրցավազքի մասին, ապա այն սկսվեց, երբ ԱՄՆ-ն դուրս եկավ հակահրթիռային պաշտպանության մասին համաձայնագրից»,- ասել է Պուտինը լրագրող Մեգան Քելիի հետ զրույցում: Նա նաև նշել է, որ «սառը պատերազմի» մասին Վաշինգթոնի հայտարարությունը քարոզչություն է, և նրանք, ովքեր այդ մասին ասում են, իսկապես վերլուծաբաններ չեն համարվում:

Սպառազինության նոր համակարգերի փորձարկման արդյունքների մասին հարցին պատասխանելով՝ Պուտինն ասել է.

«Համակարգերից յուրաքանչյուրը պատրաստման որոշակի փուլում է գտնվում: Մի մասը մշակման կարիք ունի, իսկ որոշներն արդեն գտնվում են զինված ուժերում»:

Մարտի 1-ին Դաշնային խորհրդի նիստի ժամանակ Պուտինը պատմել էր սպառազինության նորագույն համակարգերի մշակման մասին, որոնք ունակ են հաղթահարել հակահրիթռային և հակաօդային պաշտպանական համակարգերը: Խոսքը, մասնավորապես, «Սարմաթ» ռազմավարական հրթիռային համակարգի մասին է եղել:

Պենտագոնում հայտարարել են, որ զարմացած չեն Պուտինի ելույթից և պատրաստ են պաշտպանել իրենց երկիրը:

7330 | 0
Facebook