Որպեսզի ռոբոմոբիլները դառնան մեր իրականության անբաժանելի մասնիկն, անհրաժեշտ է ոչ միայն կատարելագործել դրանք, այլև սովորեցնել մարդկությանը՝ վստահել դրանց: Այս նպատակով էլ Waymo ընկերությունը յութուբյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչպես են «տեսնում» աշխարհը ռոբոմոբիլները: Այս տեսանյութի գլխավոր հերոսը հիբրիդային մինիվեն է, որի վրա ընկերության աշխատողները փորձակում են իրենց անօդաչու տեխնոլոգիաները: