Աժ հաշվիչ հանձնաժողովը հրապարակեց ՀՀ նախագահի ընտրության փակ, գաղտնի քվեարկության արդյունքները:
Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 90 կողմ, 10 դեմ:
Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ չորրորդ նախագահ: Նա իր լիազորությունները կստանձնի գործող նախագահի լիազորությունների ավարտին՝ ապրիլի 9-ին, ԱԺ հատուկ նիստի ժամանակ:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր պատգամավորներին քվեարկության համար: Իմ երկար տարիների գիտելիքը, փորձառությունը և եռանդը կներդնեմ ՀՀ նախագահի պարտականությունները լիովին կատարելու համար՝ ծառայելով ՀՀ քաղաքացիներին ու ժողովրդին»,- իր ելույթում քիչ առաջ ասաց նորընտիր նախագահը:
Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվել էր ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով: