Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Կառավարության որոշմամբ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ն վաճառքի կհանվի

13:00, հինգշաբթի, 01 մարտի, 2018 թ.
Կառավարության որոշմամբ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ն վաճառքի կհանվի

Կառավարությունն այսօրվա նիստում, հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրա­պետության oրենքի 67-րդ հոդվածը, որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը 100 % բաժնեմասով պատկանող պետական մասնակցությամբ «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերությունը վաճառել: Նախագիծը ներկայացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Կարեն Ղահրամանյանը:

Ըստ նախագծի՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության` 100% պետական մասնակցությամբ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանում է ք. Երևան, Արտաշատի խճուղի 5/1 հասցեում գտնվող շենք-շինությունները և դրանցով զբաղեցված օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 10,3 հազ հողատարածքը: 2018 թվականի մարտի 1-ի դրությամբ շուրջ 114,5 միլիոն դրամ հաշվեկշռային արժեքով շենք-շինությունները և դրանցով զբաղեցրած, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 10,3447 հա հողատարածքը (ծանրաբեռնված օտարման դեպքում հողամասի կադաստրային արժեքի վճարման պարտավորությամբ) ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից գնահատված 626 905,0 հազ. դրամ շուկայական գնով (ներառյալ` ավելացված արժեքի հարկը)՝ ուղղակի վաճառքի ձևով կհանձնվի «Ա-Ս ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Ըստ նախագծի, ընկերության կողմից գույքային համալիրը տարիներ շարունակ չի շահագործվել և գտնվում է անմխիթար վիճակում: Ընկերությունը չունի ծրագրեր գույքային համալիրի տարածքում գործունեություն իրականացնելու վերաբերյալ:

«Ա-Ս ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊԸ-ն 2018 թվականի փետրվարի 23-ին գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին` պատրաստակամություն հայտնելով ձեռք բերել գույքային համալիրը և այն օգտագործել իր ծրագրերի համար` արդյունաբերական և այլ գործարար նպատակների համար, մասնավորապես, հիմնել մեխանիկական արտադրամաս, ժամանակակից բետոնի գործարան, շինանյութերի արտադրության և վերամշակման լրակազմ կենտրոն, շինարարական նյութերի և կիսապատրաստուքների կենտրոնացված պահեստ, երկաթ-բետոնյա և բետոնյա կոնստրուկցիաների արտադրամաս, վարձակալությամբ տրվող պահեստային տարածքներ` կահավորված անհրաժեշտ բեռնման և բեռնաթափման սարքավորումներով, վարձակալությամբ տրվող մատչելի գրասենյակային տարածքներ փոքր և միջին բիզնեսի համար, բարձրորակ և միաժամանակ մատչելի հյուրանոցային համալիր, շինարարական, գյուղատնտեսական, մանր և միջին տեխնիկայի ցուցասրահ, պահեստ, ինչպես նաև սպասարկման, վաճառքի ու վարձակալության կենտրոն, ծանր շինարարական, գյուղատնտեսական տեխնիկայի և տրանսպորտային միջոցների սպասարկման կենտրոն և կայանատեղի, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաների կայանման վայր: Գնորդը երաշխավորել է բոլոր վերը նշված արտադրական և այլ կարողությունները համապատասխանեցնել շրջակա միջավայրի պաշտպանության և աշխատանքի կազմակերպման, անվտանգության միջազգային չափանիշներին:

Գնորդը, միաժամանակ, պատրաստակամություն է հայտնել այդ կարողությունների ստեղծման համար մոտակա 7-10 տարիների ընթացքում ներդնել 7,5 մլրդ դրամ և նախնական հաշվարկներով ստեղծել 250 նոր աշխատատեղ: ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով հանձնարարվում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, հանդես գալով որպես ընկերության միակ բաժնետիրոջ իրավասություններ իրականացնող անձ, ընդունել միակ բաժնետիրոջ որոշում՝ 100% պետական մասնակցությամբ ընկերության կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքային համալիրը անկախ գնահատողի կողմից գնահատված 626,9 մլն դրամ շուկայական գնով (ներառյալ` ԱԱՀ-ն) ուղղակի վաճառքի ձևով գնորդին օտարելու թույլտվություն տալու վերաբերյալ:

| | |
1784 | 0