Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Մալախովը Ջիգարխանյանի նախկին կնոջ դեմ ցուցմունք է տվել

16:40, չորեքշաբթի, 28 փետրվարի, 2018 թ.
Մալախովը Ջիգարխանյանի նախկին կնոջ դեմ ցուցմունք է տվել

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մտերիմ ընկեր բժիշկ Արամ Հակոբյանը հարցազրույց է տվել «Комсомольская правда» պարբերականին և պատմել արտիստի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի դեմ դատական գործի մանրամասների մասին:

«Վիտալինան պնդում է, որ տեսագրություն չի հանձնել հեռուստատեսությանը, որ, իբր դա արել է ուրիշ մեկը: Սակայն ինձ հայտնեցին, որ Անդրեյ Մալախովին կանչել են քննչական կոմիտե, և նա ցուցմունք է տվել այն մասին, որ Վիտալինան ինքն է բերել հեռուստաեթերի համար տեսագրությունները՝ դրա դիմաց վարձատրվելով»,- պատմել է Արամ Հակոբյանը:

Ջիգարխանյանի ընկերը նաև հայտնել է, որ ինքը ևս մտադիր է ցուցմունք տալ իրավապահ մարմիններին, քանի որ նրա մոտ 3 տեսագրություն կա, որոնք Վիտալինան իրեն է ուղարկել դեռևս 3 տարի առաջ:

Նշվում է, որ խոսքը Մալախովի հաղորդման ժամանակ ցուցադրված Ջիգարխանյանի անձնական տեսագրությունների մասին է, որոնց տրամադրումը Վիտալինան հերքում է:

| | |
10969 | 0