Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղրիմի իշխանությունները որոշել են դատել Ուկրաինային

11:35, չորեքշաբթի, 28 փետրվարի, 2018 թ.
Ղրիմի իշխանությունները որոշել են դատել Ուկրաինային

Ղրիմի իշխանություններն ուկրաինական դատարաններ տասնյակ հայցեր կուղարկեն՝ պահանջով փոխհատուցել թերակղզու էներգետիկ շրջափակման պատճառով կրած վնասը, հաղորդում է РИА Новости-ն:

Այս մասին գործակալությանն ասել է Ղրիմի կառավարությանն առընթեր միջազգային-իրավական հարցերով զբաղվող փորձագիտական խորհրդի ղեկավարը:

«Մենք տասնյակ հայցեր ենք նախապատրաստում, քանի որ բավականին մեծ թվով մարդիկ են տուժել 2015թ. էներգետիկ շրջափակման պատճառով: Մենք մասշտաբային իրավական հարձակում ենք նախապատրաստում»,- ասել է նա:

Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ էներգետիկ շրջափակման համար որևէ մեկը պատասխանատվություն չի ստանձնել, սակայն հայտնի է, որ դրա հետևում են կանգնած Ռուսաստանում արգելված «Աջ սեկտոր» և «Ղրիմ-թաթարական ազգի մեջլիս» կազմակերպությունների անդամները:

4285 | 0
Facebook