Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը Սիրիայում ռազմաբազա է հիմնել. Fox News

14:15, չորեքշաբթի, 28 փետրվարի, 2018 թ.
Իրանը Սիրիայում ռազմաբազա է հիմնել. Fox News

Իրանը Սիրիայում նոր մշտական ռազմաբազա է հիմնել, որտեղ հրթիռների պահպանման համար նախատեսված տարածք կլինի: Այս մասին հայտնում է ամերիկյան Fox News հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ ռազմաբազան կհիմնվի Դամասկոսից դեպի հյուսիս-արևմուտք 12 կմ հեռավորության վրա: Հեռուստաալիքի կայքում ներկայացված են արբանյակային լուսանկարները, որոնք, իբր, դա հաստատում են:

Fox-ի պնդմամբ՝ ռազմաբազան վերահսկում են «Իսլամական հեղափոխության պահակախմբի» «Ալ Քուդս» հատուկ ուժերը:

Ներկայացված լուսանկարներում, ինչպես գրում է ամերիկյան կայքը, ներկայացված են մոտ 500 քմ տարածքով պահեստներ, որոնք, իբր, նախատեսված են միջին և փոքր հեռավորության հրթիռների պահպանման համար:

Իրանը Սիրիայում ռազմաբազա է հիմնել. Fox News
Իրանը Սիրիայում ռազմաբազա է հիմնել. Fox News
Իրանը Սիրիայում ռազմաբազա է հիմնել. Fox News
Իրանը Սիրիայում ռազմաբազա է հիմնել. Fox News
6925 | 0
Facebook