Ամերիկյան Apple ընկերությունը ծրագրում է այս տարի միանգամից 3 նոր iPhone թողարկել, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Գործակալության տեղեկությունների համաձայն՝ խոսքն ամենամեծ iPhone-ի, թարմացված iPhone X-ի և նրա բյուջետային տարբերակի մասին է:
Ըստ աղբյուրների՝ D33 կոդային անվանումով լայնաֆորմատ մոդելը կունենա 1242 x 268 չափ: Այն համեմատելի կլինի iPhone 8 Plus-ի հետ, սակայն առանց շրջանակի էկրանի հաշվին մոտ 6,5 դյույմով ավելի մեծ կլինի: Հաղորդվում է նաև, որ կպահպանվի OLED տեխնոլոգիան, ինչպես նաև Face ID գործառույթը:
Իր հերթին, D33-ն, ինչպես և թարմացված iPhone X-ը, կաշխատեն A12 պրոցեսորներով: Բացի հիմնական գույներից՝ երկու մոդելները կներկայացվեն ոսկեգույն գույնով:
iPhone X-ի նորացված ամենաէժան մոդելը կպահպանի Face ID-ն, LCD-էկրանն ու ալյումինե ծայրերը: Նոր մոդելները կներկայացվեն աշնանը: