Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոպայում անոմալ ցուրտ եղանակի հետևանքով 10 մարդ է զոհվել

17:30, երեքշաբթի, 27 փետրվարի, 2018 թ.
Եվրոպայում անոմալ ցուրտ եղանակի հետևանքով 10 մարդ է զոհվել

Եվրոպական մի շարք երկրներում երեքշաբթի պահպանվում է անոմալ ցուրտ եղանակն ու ձնաբուքը, հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում անելով արևմտյան լրատվամիջոցներին:

Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայությունն զգուշացրել է վտանգի ամենաբարձր մակարդակի մասին, ինչը նշանակում է, որ եղանակը կարող է վտանգավոր լինել մարդկանց կյանքի համար: Բրիտանական որոշ շրջաններում մինչև 40 սմ ձյուն է սպասվում:

Եղանակային պայմանները դարձել են տասնյակ ավիաչվերթների չեղարկման պատճառ: British Airways-ը հայտնել է 68 չվերթի չեղարկման մասին: Բացի այդ, հետաձգվել է մի շարք ուղղություններով գնացքների մեկնումը:

Ֆրանսիայի տարածքի մեծ մասում, համաձայն ֆրանսիական ԶԼՄ-ների, գործի է դրվել «սառնամանիք» ծրագիրը, որի համաձայն՝ իշխանությունները 5 հազար ժամանակավոր կացարան են տրամադրել անօթևաններին:

Ըստ Figaro-ի՝ Եվրոպայում 3 օրվա ընթացքում, ընդհանուր առմամբ, 10 մարդ է զոհվել, ևս 3-ը Լեհաստանում և Լիտվայում:

Ձյուն է տեղացել նաև Ֆրանսիայի ափամերձ տարածքում, Միջերկրածովյան Լազուրե ափում մոտ 6 ժամ ձյուն է եկել:

Իսպանական Կատալոնիայում ևս ձյուն է տեղացել, տեղաբնակները ճանապարհներին խնդիրների հետ են բախվել, չեղարկվել են մի շարք համալսարանների դասընթացներ:

Անբարենպաստ եղանակ է նաև Իտալիայի հարավում: Նեապոլ քաղաքից 15 կմ դեպի արևելք գտնվող Վեզուվ հրաբուխն ամբողջությամբ պատվել է ձյունով:

11482 | 1
Facebook