Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թբիլիսիում խոշոր առևտրի կենտրոն է այրվում (տեսանյութ)

10:15, երեքշաբթի, 27 փետրվարի, 2018 թ.
Թբիլիսիում խոշոր առևտրի կենտրոն է այրվում (տեսանյութ)

Թբիլիսիում խոշոր հրդեհ է բռնկվել «Թերգի-1» առևտրի կենտրոնում, 40 հրշեջ փրկարարներ են ժամանել դեպքի վայր, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով վրացական հեռուստաալիքներին:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակը տարածվել է 2 հազար քմ տարածքով:

Ներկա պահին հրդեհը դեռևս չի հաջողվել մարել:

Ենթադրաբար, կրակը կարող էր բռնկվել առևտրի կենտրոնի խանութներից մեկում, որից հետո կրակն արագորեն տարածվել է այլ օբյեկտների վրա:

Բռնկման պատճառների մասին հստակ տեղեկատվություն չի հաղորդվում: Ոստիկանությունը թույլ չի տալիս դեպքի վայր ներթափանցել խանութների և պահեստների սեփականատերերին, ովքեր փորձում են ստուգել իրենց ապրանքների անվտանգությունը:

Թբիլիսիում խոշոր առևտրի կենտրոն է այրվում
9448 | 0
Facebook