Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հարցազրույցներ

«Ցավալի է, որ չենք մասնակցելու Եվրոպայի առաջնությանը»․ ծանրորդները՝ որակազրկման և առաջիկա ծրագրերի մասին

22:20, երկուշաբթի, 26 փետրվարի, 2018 թ.
«Ցավալի է, որ չենք մասնակցելու Եվրոպայի առաջնությանը»․ ծանրորդները՝ որակազրկման և առաջիկա ծրագրերի մասին

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կայացել է ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց 2018 թվականի առաջնությունը, որին հայտնի դարձան Հայաստանի նորընծա չեմպիոնները և մրցանակակիրները։ Ստուգատեսի լավագույն ծանրորդներն իրենց մրցելույթներն ամփոփեցին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում։

Հայաստանի առաջնությանը մասնակցելու մասին

Գոռ Մինասյան․ «Սիմոնի հետ պայքարն ավելի շատ ընկերական էր, քան մրցակցային։ Ուղղակի փորձում էինք մեզ, քանի որ երկար ժամանակ մրցումների չէինք մասնակցել։ Կարելի է ասել, որ այս պահի դրությամբ որոշ չափով բավարար է գրանցածս արդյունքը։ Դեռ իմ տեխնիկական թերությունները չեմ շտկել։ Հիմա աշխատում եմ հրում վարժությունս բարելավելու վրա, որ հասնեմ այն արդյունքին, որ և՛ մարզիչներիս, և՛ ինձ կգոհացնի»։

Սիմոն Մարտիրոսյան․ «Սա պարտություն չեմ համարում, քանի որ Գոռ Մինասյանին եմ պարտվել։ Նա իմ թիմակիցն է և Հայաստանի առաջնությանը մենք ուղղակի մեզ ենք ցույց տալիս, զբաղեցրած տեղը կարևոր չէ։ Այ երբ Եվրոպայի կամ աշխարհի առաջնությանը երկրորդ տեղ գրավեմ, դա պարտվել կլինի ինձ համար։ Բարձրացրածս կիլոգրամներից գոհ չեմ, որովհետև չենք հասցրել լավ մարզավիճակ ձեռք բերել»։

Սամվել Գասպարյան․ «Բարձրացրածս կիլոգրամները շատ քիչ էին։ Հավաքներին լավ էի պատրաստվել, ավելի շատ կիլոգրամներ էի ցանկանում բարձրացնել, բայց քաշի հետ խնդիր ունեցա և զգացողություններս փոխվեցին, ավելի ծանր էի ինձ զգում։ Կփորձեմ միջազգային մրցաշարերին ավելի լավ հանդես գալ և ավելի շատ կիլոգրամներ բարձրացնել»։

Սամվել Բաբակյան․ «Գոհ եմ մասնակցությունիցս, բարձրացրածս կիլոգարմներիցս՝ նույնպես։ Մարզումներին 10 կգ ավել էի բարձրացնում, այդ պատճառով վստահ էի մոտենում ծանրաձողին»։

Հակոբ Մկրտչյան․ «Գոհ չեմ պոկում վարժությունիցս։ Կարող էի ավելի շատ բարձրացնել, իսկ հրում վարժությունիցս գոհ եմ, քանի որ 200 կգ մրցումներին չէի բարձրացրել։ Առաջնությանը մասնակցում էի միայն չեմպիոն դառնալու նպատակով»։

Կարեն Ավագյան․ «Ավելին էի ակնկալում, բայց հրում վարժությունս չստացվեց։ Վատ չէ արդյունքը։ Կաշխատենք, որ ավելի լավ լինի։ Ես պատրաստ էի անգամ հաղթելու, չէի եկել 2-րդ տեղի համար։ Չեմ իմանում, թե ինչը խանգարեց։ Չկա պատճառ, ուղղակի չստացվեց»։

Մեծահասակների Եվրոպայի առաջնությունը բաց թողնելու մասին

Գոռ Մինասյան․ «Ցավալի է, որ չենք մասնակցելու, բայց դա ոչինչ չի փոխում։ Ցավալի է, որ մեդալներ կորցրեցինք, ինչպես նաև շատ հաճելի պահեր, բայց ամեն ինչ արվում է, որ հետագայում մասնակցենք մրցաշարերին»։

Սիմոն Մարտիրոսյան․ «Ստիպված ենք բաց թողնել։ Ափսոսանք եմ զգում։ Երբ տեսա 2017 թվայանի աշխարհի առաջնությանը ցույց տված արդյունքներն ավելի մեծ ափսոսանք էի զգում, որովհետև Եվրոպայի առաջնությանը 433 կգ բարձրացրեցի, բայց աշխարհի առաջնությունը հաղթեց Ալի Հասեմին՝ 404 կգ արդյունքով»։

Սամվել Գասպարյան․ «Վատ է, որ չենք գնում, բայց ինչ արած։ Չեմ կարող ոչինչ ասել։ Այդ հարցին կպատասխանի հավաքականի գլխավոր մարզիչն՝ ընկեր Փաշիկը»։

Հակոբ Մկրտչյան․ «Այս կիլոգրամները կբավարարեին Եվրոպայի առաջնության մեդալ նվաճելու համար։ Շատ եմ ափսոսում, որ չկարողացանք մասնակցել»։

Կարեն Ավագյան․ «Վատ է։ Ափսոս։ Ավելի լավ կլիներ, որ մասնակցեինք, կարող էինք մեդալներ նվաճել։ Ես ավելի շատ կաշխատեմ, որպեսզի այլ մրցումներին մեդալներ նվաճեմ»։

Առաջիկա ծրագրերի մասին

Գոռ Մինասյան․ «Պատրաստվում ենք առաջիկա գլխավոր մրցաշարին՝ աշխարհի առաջնությանը, բայց մինչ այդ էլ կլինեն մրցաշարեր, որոնց կմասնակցենք։ Առաջիկայում մեկնում ենք Ուկրաինա՝ հավաքների։ Ամեն ինչ անելու եմ, որ մեծ կիլոգրամներ բարձրացնեմ։ Ե՞րբ կհաղթեմ Լաշա Տալախաձեին։ Երբ կկարողանամ։ Չեմ կարող ասել։ Կհաղթեմ, երբ այնպիսի մարզավիճակ կհավաքեմ, որը թույլ կտա ինձ հաղթել նրան։ Ոչինչ չի խանգարում»։

Սիմոն Մարտիրոսյան․ «Առաջիկայում մեկնելու ենք Ուկարինա՝ հավաքների։ Արդեն սկսել ենք նախապատրաստվել աշխարհի առաջնությանը»։

Սամվել Գասպարյան․ «Հիմա հավաքների ենք մեկնում՝ պատրաստվելու ենք ուսանողների աշխարհի առաջնությանը։ Կաշխատենք մեծահասակների աշխարհի առաջնությանը վարկանիշ ձեռք բերել և բաց թողած մցրաշարերի բացը լրացնել»։

Սամվել Բաբակյան․ «Առաջիկայում ուսումնամարզական հավաքների կմասնակցենք Ուկրաինայում։ Պատրաստվում ենք երիտասարդների Եվրոպայի և աշխարհի առաջնություններին։ Ավելիին եմ ձգտում ու ավելիի ակնկալիքներ ունեմ»։

Հակոբ Մկրտչյան․ «Մարտի 2-ին մեկնում ենք Ուկրաինա՝ հավաքների։ Մնացածը կերևա ուսումնամարզական հավաքներից հետո»։

Կարեն Ավագյան․ «Առաջիկայում ուսումնամարզական հավաք ունենք Ուկրաինայում, որից հետո պատրաստվելու եմ երիտասարդների աշխարհի և Եվրոպայի առաջնություններին։ Պատրաստվելու ենք նաև աշխարհի վարկանշային առաջնությանը։ Աշխատում եմ լավ մարզավիճակ ձեռք բերել՝ հաջող հանդես գալու համար»։

Կատարինե Այդինյան

| | |
2751 | 0
Ideal համակարգ