Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

22:50, երկուշաբթի, 26 փետրվարի, 2018 թ.
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնն իր մոտ է կանչել այդ երկրում ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոյին՝ Արևելյան Գութայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար: «Հրավիրել եմ դեսպանին և հարցրել Ռուսաստանի ծրագրերի մասին՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի հարցով ընդունված բանաձևի վերաբերյալ»,- նշվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության տեքստում: ՌԴ դեսպանատունը դեռևս չի մեկնաբանել այս հայտարարությունը:

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին Սիրիայի վերաբերյալ 2401 բանաձևը պահանջում է, որ բոլոր կողմերն առնվազն 30 օրով դադարեցնեն ռազմական գործողությունները՝ ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

Բանաձևից հետո ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը հայտնել է, որ ՌԴ-ն պետք է որոշի՝ լիարժեք պահպանելո՞ւ է բանաձևի կետերը, թե փորձելու է խաղ խաղալ:

6134 | 0
Facebook