Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ըստ գնաճի՝ Հայաստանն առաջինն է նախկին ԽՍՀՄ երկրների շարքում

15:30, երկուշաբթի, 26 փետրվարի, 2018 թ.
Ըստ գնաճի՝ Հայաստանն առաջինն է նախկին ԽՍՀՄ երկրների շարքում

Բելառուսական «БелаПАН» տեղեկատվական գործակալությունը վերլուծել է ԽՍՀՄ նախկին երկրների ազգային վիճակագրական մարմինների՝ հունվարին սպառողական ապրանքների գնաճի տվյալները, հաղորդում է rusarminfo-ն:

«Առաջին եռյակում են՝ Հայաստան, Ուզբեկստան (2,7-ական %) և Ուկրաինա (1,5%): Բելառուսը զբաղեցրել է 4-րդ տեղը (0,8%): Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում ինֆլյացիան կազմել է 0,6-ական %, իսկ Մոլդովայում, Տաջիկստանում և Էստոնիայում՝ 0,4-ական %: Լիտվայում և Ռուսաստանում՝ 0,3-ական %»,- հայտնում է «БелаПАН»-ը:

Նշվում է, որ վերլուծության տվյալների համաձայն, գները չեն փոփոխվել Ադրբեջանում և Լատվիայում, իսկ Թուրքմենստանի վերաբերյալ տեղեկություններ չկան:

5455 | 1
Facebook