Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Ըմբշամարտ․ 4 բրոնզե մեդալ՝ Կիևի միջազգային մրցաշարից

20:25, կիրակի, 25 փետրվարի, 2018 թ.
Ըմբշամարտ․ 4 բրոնզե մեդալ՝ Կիևի միջազգային մրցաշարից

Կիևում ավարտվել է փետրվարի 23-ին մեկնարկած ըմբշամարտի միջազգային խոշոր մրցաշարը։

Երեկ կայացած գոտեմարտերում մեր ըմբիշները եզրափակիչ դուրս չէին եկել, փոխարենը 4 մարզիկ այսօր փայքարել է բրոնզե մեդալի համար։ 77 կգ քաշային Կարապետ Չալյանը ոչ մի շանս չի տվել ադրբեջանցի Հասան Ալիևին՝ 8։4 հաշվով առավելության հասնելով վերջինիս նկատմամբ։ 60 կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Մելիքյանը 9-0 հաշվով առավելության է հասել ուկրաինացի Դենիս Չեբանովի նկատմամբ: 87 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 12-8 հաշվով հաղթել է ուկրաինացի Սեյմոն Նովիկովին: Նույն քաշում ևս մեկ բրոնզե մեդալ է նվաճել Արթուր Շահինյանը։ Նա պարտության է մատնել ուկրաինացի մարզիկին։ Ազատ ոճի մեր ըմբիշներին մեդալներ նվաճել չի հաջողվել։

| | |
2000 | 0